2006 թվականի գարնանը Երևանում ստեղծվեց
Շուշի վերածնունդ հասարակական բարեգործական հիմնադրամը, որի
նպատակն է վերականգնել Շուշի քաղաքը, միակ պահպանված հայկական
պատմական բերդաքաղաքը, որպես

Համահայկական
մշակութային, կրթական, գիտական և զբոսաշրջության կենտրոն

Համահայկական
միջոցառումների մշտական գործող ֆորում/հավաքատեղ

ԼՂՀ քաղաքական
` վարչական երկրորդ կենտրոն
Հիմնադրամը ստեղծվել է Երևանի քաղաքապետ Հիմնադրամի Հոգաբարձուների
խորհրդի նախագահ Երվանդ Զախարյանի նախաձեռնությամբ: Խորհրդի
կազմում ընդգրկված են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայտնի հասարակական
և հոգևոր գործիչներ: Հիմնադրամին առընթեր մասնագիտական խորհրդատվությունների
և Հիմնադրամի մարտավարության ու գործունեության ուղղությունների
մշակման նպատակով ստեղծվել է նաև Փորձագիտական խորհուրդ, որը
միավորում է տարբեր ոլորտների մասնագետների: Ստեղծվել է նաև
Շուշիի Քաղաքաշինության խորհուրդ, որի առաջնային նպատակը քաղաքի
հատակագծի մշակումն է:
Նպատակին հասնելու համար հիմնադրամը նախատեսում է իրականացնել
մի շարք հասարակական միջոցառումներ, հավաքագրել և համախմբել
պետական, հասարակական և մասնավոր ներուժը, Շուշիի վերածնունդը
հռչակել Համազգային ծրագիր, որը երկարաժամկետ կլինի, համահայկական
և կներգրավի պետական և մասնավոր միջոցներ` հայաստանյան և օտարերկրյա:
Նախատեսվում է

Շուշի քաղաքը
հռչակել քաղաք-արգելոց, օժտել այն հատուկ կարգավիճակով, որից
կբխի ծրագրի կառավարման մեխանիզմը, ինչպես նաև ազատ առևտրի ռեժիմը
և ներդրումների խրախուսման հարկային և մաքսային դաշտերը;

Մշակել և
իրականացնել ներգաղթի ծրագրեր. քաղաքի օպտիմալ բնակեցման համար;

Կազմակերպել
քարոզչական միջոցառումներ. նպատակ ունենալով հանրության մոտ
Շուշիի նկատմամբ սեփականության զգացման ձևավորումը և ստեղծել
կամավորական շարժում,

Շուշիում
տեղակայել համազգային նշանակության հաստատություններ. մշակութային,
կրթական և քաղաքական,

Ներդրումների
գործնթացը խթանելու նպատակով ստեղծել առավելագույնս բարենպաստ
դաշտ