Շուշիի մասին







 
 
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՐԽՈՒՐԴ

Ստեփան
Նալբանդյան
Ճարտարապետ: ԱՄՆ “Հայ կրթական հաստատության” երևանյան գրասենյակի գործադիր տնօրեն: Վերջին տարիների ընթացքում կազմակերպության ջանքերով ՀՀ սահմանամերձ և գյուղական շրջաններում, Արցախում և Ջավախքում վերանորոգել և կառուցվել է ավելի քան 145 դպրոց:

Ալվարդ
Ղազիյան
Բանագետ։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական տեքստաբանության բաժնի ղեկավար։ Գրի է առել արժեքավոր բանահյուսական, ազգագրական հարուստ նյութեր։ Հեղինակել է վեց տասնյակից ավելի գիտական, լրագրական հոդվածներ, գրախոսականներ, հրապարակումներ, խմբագրել և թարգմանել է մի շարք աշխատություններ։

Զարուհի
Մամյան
Ճարտարապետության թեկնածու։ "Երևաննախագիծ" ՓԲԸ Երևանի գլխավոր հատակագծի բաժնի ճարտարապետական խմբի ղեկավար:Երևանի Ճարտարապետաշինարարական համալսարանի քաղաքաշինության ամբիոնի ասիստենտ, քաղաքաշինական նախագծի դասախոս։

Մանվել
Սարգսյան
Ճարտարապետ: “Կովկաս” վերլուծական կենտրոնի փորձագետ: 1992-1995թթ. եղել է ԼՂՀ մշտական ներկայացուցիչը ՀՀ-ում: Աշխատել է Հայկական ազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ: 2000-2005թթ. հանդիսացել է ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական:

Հայկ
Դեմոյան
ՀՀ գիտությունների ակադեմիայի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն: Պատմական գիտությունների թեկնածու: Բազմաթիվ հոդվածների, գիտական աշխատությունների, Ղարաբաղյան հարցին և հայ-թուրքական հարաբերություններին նվիրված մի շարք մենագրությունների հեղինակ:

Ժիրայր Դադասյան
Երևանի մնջախաղի Պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ

Արա Հարությունյան
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության փախստականների հարցերի բաժնի պետ։ Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների հարցերի վարչությունում, այդ թվում և որպես ԼՂՀ վերականգնման և վերաբնակեցման բաժնի պետ։