Շուշիի մասին







 
  ՀԱՅՏՆԻ ՇՈՒՇԵՑԻՆԵՐ

 ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ


Արտաշես Առաքելյան
(1909-1993թթ.)

Տնտեսագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1960թ.)։ Եղել է ԼՂԻՄ մարզպլանի նախագահ, Մոսկվայի տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող։ Մոտ 30 տարի ղեկավարել է Հայաստանի ԳԱ տնտեսագիտության ինստիտուտը։ Բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Որպես տնտեսագետ միջազգային ճանաչում է վայելում։
   
Մարգար Առուստամով
(1854-1904թթ.)

Բժիշկ-համաճարակագետ, բժկական գիտությունների դոկտոր (1889թ.)։ Ավարտել է Սանկտ-Պետերբուրգի բժշկական ակադեմիան, մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Աստրախանում խոլերայի համաճարագի վերացմանը 19-րդ դարի վերջին։ Մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։ Թաղված է Շուշիում։
   
Ռուբեն Ավանեսով
(1902-1990թթ.)

Հայտնի լինգվիստ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ։ Եղել է ԽՍՀՄ ԳԱ լեզվի պատմության և բարբառագիտության ինստիտուտի գիտական խորհրդի ներկայացուցիչ։ Գրել է “Ժամանակակից ռուսաց լեզվի քերականություն”-ը, ինչպես նաև ռուսաց լեզվի հնչյունաբանությանն ու բարբառագիտությանը նվիրված մի շարք աշխատություններ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։
   
Բահատուր Բահատրյան
(1872-1934թթ.)

Մաթեմատիկոս։ Ավարտել է Ժնևի համալսարանը և Գենտի (Բելգիա) ինժեներական դպրոցը։ Էջմիածնի ճեմարանում և Երևանի պետական համալսարանում դասավանդել է մաթեմատիկա։ Ունի գիտական աշխատություններ։
   
Գևորգ Բակունց
(1913-1987թթ.)

Էլեկտրոնիկայի մասնագետ, դոկտոր, վաստակավոր գյուտարար։ Եղել է Հայգլխէներգոյի և Հայէներգոհսկողության տնօրեն։ Աշխատությունները նվիրված են էներգետիկ համակարգերի ավտոմատացմանը։
   
Հովնան Գաբրիելյան
(1876-1946թթ.)

Մանկաբույժ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (1930թ.)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, հիմնադրել է Երևանի և Բաքվի բժշկական ինստիտուտների մանկաբուժության ֆակուլտետները։ Մի շարք մանկական հիվանդությունների կանխարգելմանը նվիրված արժեքավոր աշխատությունների հեղինակ է։
   
Հայկ Գյուլիկեխվյան
(1886-1951թթ.)

Փիլիսոփա, գրաքննադատ, հասարակական գործիչ։ Սովորել է Ցյուրիխի համալսարանում, ավարտել է Այդելբերգյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Եղել ԵՊՀ պրոֆեսոր և փոխռեկտոր։
   

1 2 3 4 5