Շուշիի մասին







 
  ՀԱՅՏՆԻ ՇՈՒՇԵՑԻՆԵՐ

 ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ


Ստեփան Աղաջանյան
(1863-1940թթ.)

Անվանի հայ նկարիչ։ Սովորել է Շուշիում, Բաքվում, Մարսելում և Փարիզի կերպարվեստի ակադեմիայում։ 20-րդ դարի հայկական կերպարվեստի սյուներից է։ Եղել է բազմաժանր նկարիչ և հրաշալի դիմանկարիչ։
   
Ֆրեյդուն Աղալյան
(1876-1944թթ.)

Ճարտարապետ։ Ավարտել է Շուշիի Ռեալական ուսումնարանը և քաղաքացիական ինժեներների Կայսերական ինստիտուտի ճարտարապետական բաժանմունքը Սանկտ-Պետերբուրգում։ Նրա նախագծերով կառուցվել են հիմնազիայի, ծննդատան, գանձատան շենքերը Բաքվում և հայկական եկեղեցին Արմավիրում։ Երևանում՝ բնակելի շենքեր Մաշտոցի և Հանրապետության պողոտաներին, Քանաքեռի ՀԷԿ-ի վարչական շենքը և այլն։ Դասավանդել է բուհերում։
   
Ալեքսանդր Ալեքսանդրյան
(1889-1975թթ.)

Կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ։ Եղել է թառահար Շուշիի ժողովրդական անսամբլում։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, ղեկավարել է Հայֆիլարմոնիայի ժողգործիքների անսամբլի գործիքային մասը։ Գրել է “Դիլիջան”, “Նազելի”, “Սևանի”, “Նունե” և այլ հանրաճանաչ պարային եղանակներ։
   
Մարգարիտ Ալեքսանյան
(1839-1902թթ.)

Հայտնի մանրանկարիչ։ Էջմիածնի թանգարանում պահվում է նրա կողմից գրված և զարդարված հազվագյուտ Ավետարան, որի վրա նկարչուհին աշխատել է հինգ տարի (1867-1872թթ.)։ Ժամանակին մամուլի և հայտնի մարդկանց ուշադրությանն արժանացած մի շարք աշխատանքների հեղինակ է։ Թաղված է Շուշիում։
   
Հայկ Ավետով
(1878-1965թթ.)

Ճարտարապետ։ Հիմնականում աշխատել է Լենինականում, ուր կազմել է բժշկական տեխնիկումի, տեքստիլ կոմբինատի վարչական շենքի, ծննդատան, կարի ֆաբրիկայի, մանկապարտեզի, գուլպայի ֆաբրիկայի բնակելի շենքի և մի շարք բնակելի շենքերի նախագծեր։
   
Արտաշես Արզումանյան
(1898-1985թթ.)

Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական արտիստ։ Աշխատել է Բաքվի և Ստեփանակերտի հայկական թատրոններում, հետո Լենինականի պետթատրոնում (1956թ.-ից)։
   
Աշոտ Արզումանյան
(1913-1994թթ.)

Գրող-հրապարակախոս։ Աշխատանքները նվիրված են հայ և ռուս ազգերի գրական և մշակութային կապերին։ Գրել է “Բարեկամություն”, “Օրբելի եղբայրներ”, “Բյուրականի ակ”, “Պողպատի գաղտնիքը”, “Ծովակալը” և այլ գրքեր։
   

1 2 3 4 5